Պատմամշակութային ակումբ
ԷՊՈՍ-ի բարը զինանոց է, որտեղ ամեն կոկտեյլ պատրաստվում է խնամքով՝ եզակի թրմերով, խոտաբույսերով ու ձեռագործ էլիքսիրներով։ Այստեղ յուրաքանչյուր կում պատմություն է պատմում՝ լի ուժով, խորհրդով ու հիշողությամբ։
Խոհանոցը հստակ գծված համային քարտեզ է՝ գաստրոնոմիկ փորձառություններ սիրող հյուրերի համար։ Այստեղ համային փորձառությունը զուգակցվում է կենդանի երաժշտության հետ՝ ստեղծելով անմոռանալի մթնոլորտ ու հարուստ զգացողություններ։


ԷՊՈՍ-ն իր պատերի մեջ ամփոփում է ազգային արժեքների խորհուրդները՝ ճարտարապետություն, պատմություն, ռազմական գործ, առասպելաբանություն, գիտական միտք, մշակույթ, գրականություն, երաժշտություն և կերպարվեստ։ Այստեղ երեկոները դառնում են հիշարժան՝ համեղ ու տարբերվող ուտեստների, առասպելական խմիչքների ու հարուստ երաժշտական ծրագրի շնորհիվ։
Ակումբի մուտքն իրականացվում է անդամի բիոմետրիկ տվյալների սկանավորմամբ՝ իրեն ու իր հյուրերին տրամադրելով յուրահատուկ մուտք դեպի «ԷՊՈՍ» աշխարհ։
ԷՊՈՍ-ը հասանելի է 13 տարեկանից բարձր բոլոր հետաքրքրվող հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են բացահայտել հայկական մշակույթը, առասպելները և մեր պատմության շունչը։
«ԷՊՈՍ» պատմամշակութային ակումբում համախմբվում են
Beer Academy և Ethnograph ռեստորանների հատուկ աստիճանակարգ ստացած անդամները, ինչպես նաև այն այցելուները, ովքեր ցանկանում են ճանաչել հայկական պատմությունը և զգալ հնի ու նորի եզակի համադրությունը։



Միջոցառումներ







Էպոս ակումբի անդամ հնարավոր է դառնալ 3 տարբերակով․
- Քննություններ հանձնել և դառնալ ակադեմիական՝ Beer Academy կամ Ethnograph-ում
- Ստանալ 2 ակումբի անդամից երաշխավորություն
- Անցնել ընտրանքը հիմա
